ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արդյո՞ք իրենց համար ՔՊ-ն է «ասնավանի»

Արդյո՞ք իրենց համար ՔՊ-ն է «ասնավանի»
01.05.2025 | 13:01

Երեք օր առաջ 24news-ին տված հարցազրույցում, երբ լրագրողը հարցրեց․

«Դուք վստա՞հ եք, որ «Հայաստան» դաշինքը կմիանա իմպիչմենտի գործընթացին», ես դրական կարծիք հայտնեցի, ասելով, որ այնտեղ կան մարդիկ, որ գիտակցում են մեր երկրի վիճակը և հասկանում են իրավիճակը, հասկանում են, որ պետք է քայլ անել։

Երեկ պարզվեց, սխալվել եմ, և իրականում, շատ զարմացած եմ, երբ այդ դաշինքից Արթուր Խաչատրյան անունով պատգամավորը հայտարարեց, թե թող քպ խմբակցությունից 10 հոգու ստորագրություն բերեն, իրենք կմտածեն։

Արդյո՞ք իրենց համար քպ-ն է «ասնավանի»։

Եթե սա միայն այս մեկ անձի կարծիքն է, ուրիշ բան, իսկ եթե խմբակցության որոշումն է, լրիվ ուրիշ։

Սրանից ավելի տխուր (ավելի բնութագրիչ բառ առաժմ չեմ գրում) բան երևի դժվար է պատկերացնել, շատ հիասթափված եմ և առայժմ չեմ ուզում ավելի խիստ գնահատական տալ, որքան խոսուն է սա, նույնքան՝ տհաճ։

Տղանե՛ր, կողմնորոշվեք, դուք ու՞մ հետ եք, կամ, գուցե արդեն կողմնորոշվա՞ծ եք․

․․

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ